Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

Երբ կփոխհատուցվի պատերազմի մասնակիցների ուսման վարձը. «Ժամանակ»

396
Հինգշաբթի, 25 մարտի, 2021 թ., 09:40
Երբ կփոխհատուցվի պատերազմի մասնակիցների ուսման վարձը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պատերազմի ավարտից հետո Կառավարությունը հայտարարեց, որ կփոխհատուցի պատերազմի մասնակիցների և նրանց երեխաների առաջին կիսամյակի ուսման վարձը: Այդ հայտարարությունից անցել է չորս ամիս, սակայն այս խոստումը կատարված չէ:
Բուհերը պարզաբանում են, որ փոխհատուցումը պետք է կատարի պաշտպանության նախարարությունը, սակայն իրենց նախարարության կողմից գումար չի փոխանցվել, երբ կլինի, այն ժամանակ էլ իրենք կվճարեն փոխհատուցումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: