«Նախագծի նպատակը ռեկտորներին սանձահարելն է ու գալիք ընտրություններում կամակատար դարձնելը». Գ. Պետրոսյան
![]() «Էս նախագիծը, ունենալով բարեմասնություններ, հիմնականում կոչված է բուհերի ռեկտորներին սանձահարելու և բուհերի ինքնավարությունը կառավարության գիլիոտինի տակ դնելու»,- այսօր ԱԺ ամբիոնից «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ «Մնացածը հեքիաթ հիշեցնող պատմություններ են։ Պարո՛ն Դումանյան, ես կուզեմ ավելի կարևոր ուղղություներին սևեռեք ձեր ուշադրությունը։ Խի՞ չեք խոսում այն մասին, որ բուհերում դասախոսների ծանրաբեռնվածությունն ավելացել է, աշխատավարձը՝ պակասել»,- դիմելով ԿԳՄՍ նախարարին՝ ասաց Պետրոսյանը։ «Կրթության ոլորտի սպասարկման գործառույթները նվազել են, zoom-ով լեկցիա են կարդում, դասախոսը չի մտնում լսարան, ըստ ամենայնի, չի տալիս գիտելիք, ուսանողը չի ընկալում դա, բայց ուսման վարձ եք բարձրացնում․․․ Դուք դրա մասին մտածե՞լ եք»,- զայրացավ պատգամավորը։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
