«Դուք էլ, որ այդ տարիքում լինեինք, ցանկություն կունենայիք գնալու»․ Դումանյանը՝ լրագրողներին
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ դպրոցականների մասնակցությամբ հավաքին ինչպե՞ս եք վերաբերվում հարցին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանեց․ «Ես կարող եմ ասել, որ մենք որևիցե առնչություն այդ երեխաների՝ այնտեղ գտնվելու հետ, չունենք»։ Հարցին՝ քանի որ առջևում քարոզարշավ է, հնարավո՞ր է կոչ անեք դպրոցի տնօրեններին, որպեսզի երեխաներին չներգրավեն այդ միջոցառումներին, նախարարը զարմացավ․ «Ի՞նչ է նշանակում՝ կոչ անել, որ չներգրավեն։ Այդ հարցը մեր օրակարգից դուրս է․ պետք չի դա փաթաթել մեր վզին։ Մարդիկ ազատ են․ որևիցե մեկը չի բռնանալու և չի բռնացել այս ընթացքում որևիցե մեկի կամքի և նրա գտնվելու վայրի տեղորոշման ընտրության, այդ իրավունքի վրա»։ Հարցին՝ այսինքն ինքնաբո՞ւխ են գնացել երեխաները․ Դումանյանն ասաց․ «Կարծում եմ՝ ինքնաբուխ է։ Դուք էլ, որ այդ տարիքում լինեինք, ցանկություն կունենայիք գնալու, ներկա գտնվելու»։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
