«Դպրոցում ամենաթողություն է». Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի աշխատակազմը հայտարարություն է տարածել
![]() Աբովյանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը հայտարարություն է տարածել. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանցավոր անգործության պայմաններում դպրոցում իշխում է ամենաթողություն, ինչի դեմ 40 օր պայքարող մանկավարժական կոլեկտիվի ձայնը տարածվել է ամբողջ աշխարհում, բայց արձագանք չի գտնում լիազոր մարմնի կողմից: Չանհանգստանալով, որ ծայրահեղ քայլի՝ գործադուլի դիմած մանկավաժներին արհամարհելը կաթվածահար է արել դասապրոցեսը, վերադաս մարմինները ուղղորդել են իրենց դրածո Ք. Առաքելյանին դիմել դատարան՝ անօրինական ճանաչելու մանկավարժների գործադուլ անելու սահմանադրական իրավունքը: Ինչից հետո ճնշումներով, բոլորին աշխատանքից ազատելու սպառնալիքով ստիպել լռել ու հաշտվել աղաղակող անարդարության հետ: Դատարանը կարճել է դատական գործը և գործադուլը անօրինական չի ճանաչել (հակառակը պնդողները թող հրապարակեն դատարանի որոշումն ամբողջությամբ): Ինչից հետո սպառնալիքներից գործի անցնելով, դրածո տնօրենը աշխատանքից ազատել է նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին, ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Արմեն Ավագյանին, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Մարիա Հանիսյանին, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Գրիգորյանին, տնտեսվար Նունե Քամալյանին, դռնապահ Մարուսյա Հովհաննիսյանին: Ավելի վաղ, ըստ բանավոր հայտարարությունների, ազատվել էր պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը: Նման ապօրինի և անգրագետ քայլերը առաջիկայում կանխելու նպատակով, ազատված աշխատակիցները նույն օրը դիմել են դատարան: Մ. Բաբայանը դիմել է դատարան Ք. Առաքելյանի տնօրեն նշանակվելու նախարարի հրամանը անվավեր ճանաչելու պահանջով: Միևնույն ժամանակ բողոք է ներկայացվել Կոտայքի մարզի դատախազություն ոստիկանության՝ իրենց լիազորությունների շրջանակից դուրս գալու ,«ազատված» ուսուցիչներին բռնի ուժով դպրոցից դուրս հանելու վերաբերյալ: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
