Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

Հաստատվել է ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի թեստավորման հարցաշարը

2451
Հինգշաբթի, 11 մարտի, 2021 թ., 22:30
Հաստատվել է ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի թեստավորման հարցաշարը

Հաստատվել է հանրակրթական պետական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի թեստավորման հարցաշարը:
Հարցաշարում ներառված են մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական իմացությունը (70 տոկոս), ինչպես նաև կրթության բնագավառի օրենսդրության (30 տոկոս) ստուգող հարցեր:Հարցաշարը կազմված է 200 հարցից:
Համաձայն ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցութային նոր կարգի՝ մրցույթը կայանալու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Հարցազրույցի փուլի հարցաշարում ներառվում է հինգ հարց, որոնք կազմում են հանրակրթական ուսումնական հաստատությունները: Դրանք բնույթով պետք է լինեն իրավիճակային՝ ուղղված մասնակիցների մանկավարժական և ուսումնամեթոդական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների բացահայտմանը։
Թեստավորման հարցաշար:
Ուսուցչի մրցույթի կարգը: