Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ոստիկանությունը դե ֆակտո միացել է ԳՇ կոչին». Նարեկ Մալյան

568
Շաբաթ, 06 մարտի, 2021 թ., 15:40
«Ոստիկանությունը դե ֆակտո միացել է ԳՇ կոչին». Նարեկ Մալյան

«Գետինը մտնելուն հավասար բան էր՝ սնայպերին հանել, ցուցադրական պահել, ընդ որում՝ ոստիկանական չէր: Բոլոր ոստիկանները, ովքեր ինձ տեսնում էին, ասում էին՝ պարո՛ն Մալյան, էս մերը չէր, մեր սնայպերը չէր, ասում էի՝ գիտեմ»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԺ պատշգամբում դիպուկահարների տեղակայմանը: «Կարծում եմ՝ դե ֆակտո ոստիկանությունը միացել է ԳՇ կոչին, մեզ մնում է սպասել դե յուրե միացման փուլին, ինչը, կարծում եմ, մոտ ժամանակներում կտեսնենք»,- հավելեց նա: