Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Քոչարյանը պատասխանել է` պատրա՞ստ է արդյոք գլխավորել «Հայրենիքի փրկության շարժում»-ը

817
Հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ., 12:25
Քոչարյանը պատասխանել է` պատրա՞ստ է արդյոք գլխավորել «Հայրենիքի փրկության շարժում»-ը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայրենիքի փրկության շարժման ձևաչափի վերանայման հարցի հնարավորությունը չի քննարկում։ Նման կարծիք Քոչարյանը հայտնել է ռուսական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Երկրի նախկին ղեկավարին հարցրել են, թե արդյո՞ք նա չի պատրաստվում առաջնորդել այդ շարժումը։

Քոչարյանը նշել է, որ ինքն իսկապես աջակցել է շարժմանը, և այդ շարժմանը հաջողվել է իր շուրջ համախմբել հասարակության զգալի մասին։

Քոչարյանի խոսքով՝ շարժման ներկայիս առաջնորդ Վազգեն Մանուկյանն արժանի, փորձառու քաղաքական գործիչ է։ Քոչարյանը հիշեցրել է, որ շարժման նպատակը նախ կառավարության հրաժարականին հասնելն է, ապա՝ մեկ տարի անց, արտահերթ ընտրություններ անցկացնելը։ Մանուկյանն այդ ընտրություններին չի մասնակցելու։