«Շախմատի դպրոցների թիվը վերջին տարիներին չի նվազել»․ Երևանի փոխքաղաքապետ
![]() Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակում են գործել համայնքային շախմատի դպրոցներ: Դրանց թիվը վերջին տարիներին չի նվազել: Ավելին՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի առաջարկով և համագործակցությամբ նախատեսվում է նաև հիմնել Երևանի շախմատի բարձրագույն վարպետության դպրոց, որի նախագիծը կքննարկվի Երևանի ավագանու առաջիկա նիստում»: Հիշեցնենք՝ շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ ներկայացնելով շախմատի ոլորտում առկա խնդիրները։ «Համոզված եմ, որ կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին: Եվ փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն մենք կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և, կարծում եմ, դեռ կունենանք մեր կայուն տեղը»,- գրել էր Արոնյանը։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
