«Կապիտուլյացիայի ստորագրումից առաջ Նիկոլի համար կարևոր էր ցույց տալ «Իսկանդեր»-ի օգտագործումը»․ Միքայել Մինասյան
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Telegram ալիքում գրում է․ «Նիկոլի և 10%-անոց «Իսկանդեր»-ի մասին խոսեցին բոլորը՝ լրագրողներ, փորձագետներ, քաղաքական գործիչներ։ Իսկ ինձ համար ահա թե ինչ էր «Իսկանդեր»-ի հետ կապված պատմությունը․ «Իսկանդեր»-ի թիրախը պատերազմի սկզբում թշնամական ուժերի կուտակումները չէր, ոչ էլ օդանավակայանները, որտեղից անօդաչու թռչող սարքեր էին թռչում պատերազմի ողջ ընթացքում, և ոչ էլ անգամ նավթագազային ենթակառուցվածքները։ Կապիտուլյացիայի ստորագրումից առաջ, Նիկոլի համար կարևոր էր ցույց տալ, որ նա ինչ-որ կերպ օգտագործել է «Իսկանդեր»-ը, և թիրախ ընտրվեց Շուշին։ Քաղաք, որը Նիկոլը համարում էր «մռայլ ու դժբախտ», վստահեցնում էր, որ ադրբեջանական է, իսկ նրա ուսապարկերը քաղաքն անվանում էին ոչ թե Շուշի, այլ «Շուշա»։ «Իսկանդեր»-ով Արցախյան առաջին պատերազմում հայկական հաղթանակի խորհրդանիշին հարվածելը՝ ցույց է տալիս վերաբերմունքը մարդկային կյանքի, արժեքների, պատմության և այն ամենի նկատմամբ, ինչով մենք կարող էինք հպարտանալ։ Այնպես է ստացվել, որ մենք լինելու ենք այն սերունդը, որը Շուշին հիշելու է որպես հայկական, իսկ Նիկոլը պատմության մեջ կմնա որպես դավաճան, Շուշին հանձնած և հաղթանակի խորհրդանիշը որպես թիրախ ընտրած մարդ»։ |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36