«Նախարարի վերաբերյալ ոչ այդքան բարեկիրթ արտահայտությունները մտորելու տեղիք են տալիս․ զո՛ւսպ եղեք». Հ. Հովհաննիսյան
![]() «Քաղաքականացվածության էջը կարելի է այս օրենքով համարել փակված, և քաղաքական ղեկավար պաշտոնյաներ չեն կարող լինել բուհերի խորհուրդների անդամներ»,- այսօր ԱԺ ամբիոնից «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկումից հետո՝ հարակից զեկուցման ժամանակ, հայտարարեց գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանությանը, Հովհաննիսյանն ասաց. «Ոչ այնքան բարեկիրթ արտահայտությունները, որ արվեցին նախարարի հետ կապված, կարծում եմ, հատկապես էս օրենքի քննարկման առումով, լուրջ մտորելու տեղիք են տալիս, որովհետև մենք խոսում ենք բարձրագույն կրթության որակի բարձրացման մասին, այնինչ այստեղ խոսակցությունը լրիվ հակառակ ուղղությամբ են գնում»,- ասաց Հովհաննիսյանը՝ կոչ անելով պատգամավորներին զուսպ լինել: Մանրամասները՝ տեսանյութում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
