«12000 երեխա հերթագրվել է մանկապարտեզներում և սպասում է ընդունելությանը». ծնողները բողոքի ակցիա են իրականացրել
819
Երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ., 13:00
![]() Այսօր՝ փետրվարի 8-ին, Երևանի քաղաքապետարանի դիմաց, մանկահասակ երեխաների ծնողներն ակցիա են իրականացրել՝ մանկապարտեզներում ընդունելության ոչ պատշաճ կազմակերպման դեմ իրենց բողոքը հայտնելով: «12000 երեխա հերթագրվել է և սպասում է ընդունելությանը: Մի տարի ծնողները համբերել են, հիմա կարանտինն էլի երկարացվում է, բայց պարտեզների ընդունելության համար ոչ մի բան չի ասվել»,- ասաց ծնողներից մեկը: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրավիճակը պայմանավարված է երկրում հաստատված կարանտինով և նշեց, որ Երևանի քաղաքապետարանն այս առումով բացառապես հետևում է Կառավարության՝ մասնավորապես առողջապահության և ԿԳՄՍ նախարարության ցուցումներին: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
