Ինչպես ԵՊՀ-ում և այլ բուհերում ունենալ անձնական օգտագործման ռեկտորներ. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հանձնաժողովում քննարկվել է աղմկահարույց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որը նախորդ ԱԺ հերթական նիստի ժամանակ չքննարկվեց: Այն հանձնաժողովին ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: ԵՊՀ-ում և այլ բուհերում անձնական օգտագործման ռեկտորներ ունենալու միտքը հանգիստ չի տալիս հեղափոխական, ապաքաղաքական կրթության ջատագով իշխանություններին։ Մեր տեղեկությունների համաձայն՝ տևական ժամանակ է՝ իշխանության ներկայացուցիչները քննարկում էին՝ ինչպես վարվել նախագծում առկա սկանդալային մի կետի հետ, ըստ որի՝ նախագծի ընդունումից հետո նախարարն է նշանակելու հայաստանյան բոլոր բուհերի ռեկտորներին: Երեկ հանձնաժողովում եկել են այն եզրահանգման, որ առավելագույն ձայներ հավաքած երեք հոգու անունը ուղարկում են նախարարին, և նրանցից մեկին նշանակում է նախարարը: Այսկերպ իշխանության ներկայացուցիչները որոշել են, իբրև թե, մեղմել իրավիճակը, բայց սա ևս նշանակում է, որ կրկին նախարարն է որոշում, թե իր համար ով է ցանկալի թեկնածուն, ու ըստ այդմ էլ նշանակումն իրականացնում է: Մանրամասները՝ թերթի համարում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
