«Երբ կրթության մեջ քիթ է խոթում հովանավորչությունն ու քաղաքականությունը, արդյունքը սա է». Սոֆյա Հովսեփյան
![]() ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրու թիվ 25 դպրոցում ծանր իրավիճակ է։ Բնական է, որ որտեղ կա անտեսում և մարդկանց կարծիքի ու կարիքի շրջանցում, ապա վերջնարդյունքը դա է։ Մի մեծ համայնքի կարծիք հաշվի չառնվեց և ինչպես սև գործն արվել է, այդպես էլ շարունակվեց։ Ուսուցիչներն ու ծնողները չեն թողնում նորանշանակ տնօրենին մտնել դպրոց, իսկ նորանշանակն էլ պահանջում է ոստիկանությունից, որ ծնողներին ու ուսուցիչներին բերման ենթարկեն։ Խելքի նայեք, երբ իմացա չզարմացա, քանի որ տիպիկ վարքագիծ է ու այդպես էլ վաղը պետք է ակնկալի աշխատանք այդ կոլեկտիվի հետ։ Երբ կրթության մեջ քիթ է խոթում հովանավորչությունն ու քաղաքականությունը, արդյունքը սա է։ Մի կողմից ծնողի և երեխայի իրավունքից ենք խոսում, հազար կոնվենցիա առած աչք խցկում, մյուս կողմից՝ ո՞վ է ծնողը, ի՞նչ իրավունք ունի երեխան։ Այնքան իրավունք ունի, որ կարող են բոլոր երեխաներին հանել այդ դպրոցից ու բանսարկուներով ավերակների վրա կառավարեք։ Կրթությունն այսպես է վերջնական կազմաքանդվում՝ թայֆաբազարությամբ: Առավոտ լուսո, արեգակն արդար...»: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
