Երևան`   +6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 13 ապրիլի, 2026 թ.

Քննարկվել է ուսումնական հաստատություններում համավարակի կանոնների պարզեցման հարցը. ԿԳՄՍ

893
Հինգշաբթի, 28 հունվարի, 2021 թ., 14:35
Քննարկվել է ուսումնական հաստատություններում համավարակի կանոնների պարզեցման հարցը. ԿԳՄՍ

Քննարկվել է ուսումնական հաստատություններում համավարակի կանոնների պարզեցման հարցը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ ֆեյսբուքյան էջից:
Այդ համատեքստում քննարկվել են դասարաններում սովորողների առավելագույն թվի սահմանափակման վերանայման, սննդի կազմակերպման կանոնների, սոցիալական հեռավորության պահանջների փոփոխության հարցերը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը բարձրացրել է նաև նախադպրոցական հաստատություններում ընդունելությունը վերսկսելու հարցը՝ հաշվի առնելով, որ մանկապարտեզներում այժմ նոր ընդունելություն չի կատարվում՝ պայմանավորված առողջապահության նախարարի՝ համաճարակի տարածումը կանխարգելող հրամանի սահմանափակումներով»։