Արցախի և Հայաստանի հանրապետությունների բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն
![]() Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը տեղեկացնում է. «Սիրելի՛ աշակերտներ Մեր նախնական պայմանավորվածության համաձայն այս ուսումնական տարում ընդունելության համար նույնպես պետք է սահմանվեր մրցութային մեկ քննություն, սակայն 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի ավարտից հետո շատ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել առ այն, որ մեկ քննությունը լիարժեք չի ստուգում դիմորդի գիտելիքները և դիմորդների համար ավելի նախընտրելի է մրցույթին մասնակցել երկու առարկայի գումարային գնահատականով: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հետ Արցախի Հանրապետության նույն կրթական դաշտում գտնվելու հանգամանքը՝ 2021-2022 ուսումնական տարում ԱՀ և ՀՀ բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն։ ԱՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման 2021-2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո կհրապարակվի»: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
