Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Վստահ եմ՝ ընտրություններից հետո էլ ճգնաժամը շարունակվելու է». Էդմոն Մարուքյան

193
Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 16:35
«Վստահ եմ՝ ընտրություններից հետո էլ ճգնաժամը շարունակվելու է». Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ուժը պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, երբ էլ դրանք տեղի ունենան: «Եթե իշխանությունը ցանկանում է անել ընտրություններ, թող որևէ մեկի վրա բեռ չգցեն և ուղղակի դիմեն, ասեն՝ պատրաստ ենք ընտրությունների... Եթե գտնում ենք, որ քաղաքական ճգնաժամի միակ լուծումն արտահերթ ընտրություններն են, գնանք էդ ընտրությանը, բայց ես վստահ եմ, որ դրանից հետո էլ ճգնաժամը շարունակվելու է, որովհետև այդ ճգնաժամն իշխող քաղաքական ուժի արարաքների, հետևանքների մեջ է»,- ասաց Մարուքյանը:

«Վստահ եմ՝ ընտրություններից հետո էլ ճգնաժամը շարունակվելու է». Էդմոն Մարուքյան