«Սա էս ամբիոնից ասելու բան չէր, բայց ստիպված եմ». Տարոն Սիմոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր նիստի ժամանակ հայտնեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է հայատյացության պետական քաղաքականություն վարել: Ըստ նրա, թեպետ ՀՀ կառավարությունը 2 ամիս առաջ իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ, սակայն, Կառավարության և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների՝ վերջին շրջանի հայտարարությունները հակասում են այդ գործընթացին: «Էնպիսի արտահայտություններ եք անում, որոնք ուղղակիորեն հակասում են կառավարության կողմից սկսված իրավական գործընթացին, որը մեր դեմ է օգտագործվելու: Մենք էս հարցը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում պետք է բարձրաձայնենք, բայց երբ կառավարության ներկայացուցիչը կամ պատգամավորը կանգնում ու հայտարարում է, որ մենք պատրաստվում ենք Ադրբեջանի հետ բարեկամություն հաստատել, ճանապարհները բացել, առևտուր անել, փող աշխատել, սա մեր դատական պրոցեսին հակասում է և մեր դեմ է օգտագործվելու շատ շուտով: Ես էլ չգիտեմ՝ սա ոնց բացատրեմ ձեզ, ստիպված էս ամբիոնից եմ ասում: Սա էս ամբիոնից ասելու բան չէր, բայց ստիպված եմ ասում, որ ավելի խորը հետք թողնեմ ձեր գիտակցության մեջ»,- ասաց Սիմոնյանը: |
««Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի է ուրվագծվում Արևմուտքի շահը»․ Վահե Դավթյան
115Երեկ, 16:54«Քոչարյանի 2 տարվա ասուլիսից կտոր են տարածում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
129Երեկ, 16:18«Մի տեղ կարդացի՝ ո՞ւր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարել»․ Էդուարդ Շարմազանով
115Երեկ, 12:06«Իշխանությունը կեղտոտ քարոզչական հնարքներ է կիրառում». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
138Երեկ, 01:00«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
12804.05.2024, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
44004.05.2024, 19:30