Հայ և վրացի մշակութային մի շարք գործիչներ պատրաստվում են ստեղծել բարեկամության խորհուրդ
![]() Հայաստանի և Վրաստանի բարեկամությունն ամրապնդելու, երկրու երկրների հարաբերությունները քրիստոնեական արժեքների և սկզբունքների հիմա վրա նորացնելու նպատակով հայ և վրացի մշակույթի, արվեստի մի շարք գործիչներ պատրաստվում են ստեղծել բարեկամության խորհուրդ: Այս գաղափարին իրենց հավատարմությունն են հայտնել 500 վրաց և նույնքան էլ հայ արվեստագետներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկու երկրների մշակույթի, արվեստի և այլ ոլորտների ներկայացուցիչների բարեկամության տեսակոնֆերանսը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: «Վրաստանում կա առողջ մտավորականություն, որը համաձայն չէ իր երկրի վարած քաղաքականությանը: Նրանք մեզ առաջարկել են որպես մխիթարանք, որպես զղջում Հայաստանի մտավորականների հետ վերստեղծել մշակութային, հոգևոր կապեր, և այդ ամենը դնել քրիստոնեական սկզբունքների և արժեքների վրա: Մենք ընդառաջել ենք նրանց»,-շեշտեց Մանասյանը: Նա տեղեկացրեց, որ նախաձեռնությանը միացել են Վրաստանում հեղինակություն ունեցող մարդիկ, որոնք կարող են հանրային կարծիք ձևավորել: Նրանցից են Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը, որի օրհնությամբ իրականացվում է գաղափարը, ռեժիսոր, դերասան Ռոբերտ Ստրուան և այլք: Գագիկ Մանասյանի խոսքով՝ բարեկամական հարաբերությունների դրսևորման ձևերից մեկը հայ, վրացի և այլ ազգերի արտիստների համագործակցությամբ սեպտեմբերին ներկայացված «Ռադամիս» օպերայի աշխատանքների շնորհանդեսն է: Օպերայի բեմադրական աշխատանքները հավանաբար կվերսկսվեն գարնանը: Տեսակապով քննարկմանը միացած Վրաստանի մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Գվարիշվիլին էլ նշեց, որ համավարակի պատճառով անհնարին է դարձել միջազգային մի շարք նախագծերի իրականացումը, ինչպես նաև հայ-վրացական «Ռադամիս» ծրագրի իրագործումը, որը շատ նշանակալի է: «Չնայած պատերազմին, համավարակին, ճգնաժամին այն այնուամենայնիվ կյանքի կկոչվի, իսկ բարեկամության խորհրդի շրջանակում մենք մեր ջանքերը կմիավորենք մշակույթը պահպանելու համար»,-ասաց նա: Հայկական կողմից միջոցառմանը ներկա էին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, բալետի արտիստ Ռուդոլֆ Խառատյանը, ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Խզմալյանը, խոհարար Սեդրակ Մամուլյանը, իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը և այլք: Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի և Վրաստանի մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիաները։ |

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
106Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
51915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
17013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
19313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
17812.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
15712.09.2026, 21:42
