Փոքր տարողության ավտոբուսները երևանյան փողոցներում կհայտնվեն 2021-ի հունվարից
![]() Համայնքային բյուջեի միջոցներով գնված 100 փոքր տարողության ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հաղորդագրության համաձայն՝ հաջորդ խմբաքանակը՝ 30 ավտոբուս, կներկրվի 2021-ի հունվարին, ևս 40-ը՝ փետրվարին: Նոր ավտոբուսները երևանյան փողոցներում կհայտնվեն արդեն հունվարի կեսից: Բոլոր վարորդները կրելու են համազգեստ: Ավտոբուսներն ուղևորասրահում ունեն ջեռուցման և օդափոխման հնարավորություն (կոնդիցիոներ), սրահի այնպիսի բարձրություն, որ ուղևորները կարողանան ամբողջ հասակով ազատ կանգնել, վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն, ուղևորների տեղեկացման էլեկտրոնային 4 ցուցատախտակ, կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր, ցածր հատակ՝ հաշմանդամության և մանկական սայլակների տեղավորման համար: Քաղաքապետ Հայկ Մարությանը նաև տեղեկացրել է, որ նախօրեին հայտարարված մրցույթով, կրկին համայնքային բյուջեի միջոցներով, նախատեսվում է ձեռք բերել 161 մեծ տեղատարողության՝ 8.5 մ ավտոբուսներ»,- նշված է հաղորդագրության մեջ: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
