Նորանշանակ նախարարին չի գոհացրել Արայիկ Հարությունյանի աշխատանքը. «Ժողովուրդ»
2007
Ուրբաթ, 11 դեկտեմբերի, 2020 թ., 08:50
![]() «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ մի քանի օր առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ նախարարն իմքայլականներին ասել է, որ ինքն իր աշխատանքը սկսելու է իր կետից ու այն գիծը, որը տարել է նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, իրեն չի գոհացնում։ Մասնավորապես, նախարարը նշել է, որ Հարությունյանը «Հայ գրականության» դասագրքից երբ հեռացրել է «հայ» բառը, ինքը պատրաստվում է վերականգնել: Նա նաև հայտնել է, որ կրթության հայտնի չափորոշիչները վերանայելու է։ Դումանյանի այդ խոսքերը միանշանակ չեն ընդունվել խմբակցության որոշ պատգամավորների կողմից, սակայն նախարարն անդրդվելի է մնացել: Մանրամասները՝ թերթի համարում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
