«Բուհերն այսօր կոշկակարի բուդկա են սարքում՝ իրենց ուզած մարդուն ռեկտոր թխելու նպատակով». Սերժ Սրապիոնյան
![]() Մի խումբ մտավորականներ այսօր հավաքվել են՝ կոչով ժողովրդին, իշխանությանը դիմելու, իրավիճակը քննարկելու նպատակով: Ներկա իշխանության մասին խոսելիս ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանն ասաց. «Մեզ անվերջ ներարկեցին միտք՝ մեր մշակույթի ազգայնական վտանգավորության մասին: Մեր գրականության և պատմության վրայից քերեցին-հանեցին հիմնական մաշկը՝ «հայ» որոշիչը, մեր լեզուն դարձրին կամընտրական և ոչ պարտադիր: Մինչդեռ լեզուն մեր մեջ մտնում է մոր կրծքից կերած կաթի հետ և դուրս է գալիս միայն վերջին հոգոցի հետ…»: Սրապիոնյանի խոսքով՝ մեզ բերին-հասցրին վերջին հոգոցին: «Տեսեք, թե ինչ է կատարվում բուհերում, որոնք հիմնվել են սովից, Եղեռնից հազիվ մազապուրծ, տիֆի համաճարակից տառապած մտավորականների կողմից. այդ համալսարաններն այսօր սարքում են կոշկակարի բուդկա՝ իրենց ուզած մարդուն ռեկտոր թխելու նպատակով… Սա նշանակում է, որ բուհերը նույնպես վերացնում են»,- նկատեց Սրապիոնյանը: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
