Կրթական համակարգը ցնցված է. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ կրթական համակարգը ցնցված էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների փոփոխության այն դրույթից, ըստ որի՝ բուհերի ռեկտորները և գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են ԿԳՄՍ նախարարության կողմից, մինչև 5 տարի ժամկետով։ Մենք ժամանակին գրել էինք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին տեսնում են Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում, և այս փոփոխությունն արվել է հատուկ նրա համար։ Որովհետև ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նրան երբեք չի ընտրի, և Ա․ Հարությունյանին ԵՊՀ ռեկտոր դարձնելու միակ ձևը նրան այդ պաշտոնին նշանակելն է: Ընդ որում, օրենքների նախագծերում այս փոփոխությունը կատարվել է հապճեպ՝ ընդամենը 20 օր առաջ, արդարադատության նախարարությունում՝ առանց տարբեր գերատեսչությունների հետ համաձայնեցնելու»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
