Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 16 հունվարի, 2021 թ.

«Նիկոլն ուներ 17 օր՝ Սոթքի հանքը պաշտպանելու, դիրքեր դնելու համար». Կարեն Վրթանեսյան

210
Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 21:00
«Նիկոլն ուներ 17 օր՝ Սոթքի հանքը պաշտպանելու, դիրքեր դնելու համար». Կարեն Վրթանեսյան

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունների հերքումները, թե ադրբեջանցի զինվորականները չեն մտել Սոթքի հանք լկտի սուտ են։
Տեսանյութերից մեկը գեոլոկացրինք, փաստորեն՝ հանքի տարածքից է նկարահանած ադրբեջանցիների շարասյունը, որը շարժվում է դեպի մեր տարածք։
Ավելին Սոթքի համայնքապետն էլ է հաստատում, որ ադրբեջանցիները հիմա հանքի տարածքում են։
Վարդենիսի քաղաքապետն էլ կմկմալով, բայց էլի չի հերքում:
Այսպիսով, Նիկոլը հանձնել է նաև Սոթքի ոսկու հանքը, բայց «մոռացել է այդ մասին զգուշացնել»։
Երեկ էի գրել, որ պարտությունը դեռ չի ավարտվել։ Նիկոլն ուներ 17 օր՝ հանքը պաշտպանելու, դիրքեր դնելու համար։
Դրա փոխարեն զբաղված էր ընդդիմադիրներին բռնել-բաց թողնելով ու խուժանին զինելով, «կռվող տղերքի» բեմադրած վիդեոներ նկարահանելով։
Բայց դուք շարունակեք պնդել, որ Նիկոլը պիտի մնա ու երկիր ղեկավարի»: