Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ՍԴ-ն ստացել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը

232
Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 16:30
ՍԴ-ն ստացել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը

Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջում գրված է. «2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժ. 18։27-ին, Սահմանադրական դատարանը «Mulberry» էլեկտրոնային համակարգով ստացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով՝ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի դիմումը։

Որպես դիմումի փաստական հիմք նշվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ի եզրակացությունը և դրան կից փաստաթղթերը։

Դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2020 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժ. 09։49-ին։ Ներկայումս ստուգվում է դիմումի և կից փաստաթղթերի համապատասխանությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին։

Դիմումի ընդունման, վարույթի և գործի քննության ընթացակարգերի պարզաբանմամբ Սահմանադրական դատարանը հանդես կգա առանձին հրապարակումով»։