«Բնակավայրը կորցրածների կեցությունն ապահովելու համար առաջիկա ամիսներին որոշակի ծախսերի փոխհատուցում կտրամադրվի»․ Մեսրոպ Առաքելյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարության նիստում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանին խնդրեց ներկայացնել արցախահայությանը վերաբերող միջոցառումների ծրագիրը: Նախարարն ասաց, որ առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին․ «Յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ 68 հազար դրամի չափով։ Այս պահի դրությամբ արդեն մոտ 30 հազար քաղաքացի ունի հաստատած դիմում։ Այսօրվանից արդեն «Հայփոստ»-ի և «Արցախփոստ»-ի բաժանմունքների միջոցով կիրականացվի։ Համաճարակային կանոնները պահպանելու նպատակով մենք այսօրվանից սկսել ենք փոքր խմբերով»։ Նա տեղեկացրեց, որ երկրորդ ծրագրով՝ այն բնակավայրերը, որոնք Արցախի վերահսկողությունից դուրս են գտնվում, դրանց բնակիչները կստանան 300 հազար դրամի չափով օժանդակություն: Բացի այդ, այս պահին բնակավայրը կորցրածների կեցությունն ապահովելու համար առաջիկա ամիսներին որոշակի ծախսերի փոխհատուցում կտրամադրվի: Արձագանքելով՝ վարչապետն ասաց, որ ուզում է ուշադրություն հրավիրել 2 փաստի վրա. «Միջոցառման շահառու են ոչ թե ընտանիքները, այլ անձինք։ Այսինքն նույն ընտանիքից մի քանի հոգի կարող են հանդիսանալ միջոցառման շահառու։ Խոսքը 2 միջոցառումների մասին է։ Մենք առաջիկայում քննարկում ենք և կընդունենք միջոցառում բնակարանից զրկված քաղաքացիների համար։ Այդտեղ էլ միջոցառման շահառու կլինեն ոչ թե ընտանիքները, այլ անհատները»,- նշեց նա։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24