Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Վստահ եմ՝ Թուրքիան հաշիվներ ունի պարզելու Ալիևի հետ». Կարեն Հովհաննիսյան

323
Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 20:15
«Վստահ եմ՝ Թուրքիան հաշիվներ ունի պարզելու Ալիևի հետ». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1994թ․-ից հետո, պարտված իշխանությանը պատժելուց հետո, Ադրբեջանն անցավ հզորացման գործին, սակայն տնտեսապես հզորանալը բավարար չէր Ադրբեջանին և Հեյդարի որդին որոշեց, որ պետք է համագործակցի Թուրքիայի հետ։ Նա Թուրքիային փաստացի տվեց Նախիջևանը, պայմանով, որ երբ պատրաստ լինի պատերազմի Հայաստանի դեմ, պետք է օգնի իրեն։ 2016թ․-ին մասնակի օգնեց, սակայն դա օգուտ չտվեց, քանի որ ռուսական գործոնը ուժեղ էր և չեզոքացրեց պատերազմը հենց բնում։ Սակայն արդեն 2020թ․-ին իրավիճակ էր փոխվել։ Շահերի համընկնում և բախում կար։ Ռուսաստանը ստիպված էր իր ազդեցությունն ուղղակիորեն ամրագրել տարածաշրջանում։ Սկզբից դա սկսվեց Սյունիքից, որտեղ սկսվեց ծածանվել ռուսական դրոշը, այնուհետև արդեն այն Արցախում, ինչը մնաց հայկական ուժերի վերահսկողության տակ։
Վստահ եմ, որ Թուրքիան հաշիվներ ունի պարզելու Ալիևի հետ։ Այս ամենի ավարտից հետո, Թուրքիան հարց է դնելու մեկ պետության և հենց այստեղ կրկին ռուսական շահի բախում կլինի, քանի որ Ադրբեջանը դեռևս մնում է ռուսական ազդեցության ոլորտում։ Կարծում եմ, որ քարտեզի վերաձևում կրկին լինելու է, այս անգամ Ադրբեջանին պատժելու համար։ Մի կողմից, որ չի գնալու Թուրքիայի հետ մեկ պետության գաղափարով, մյուս կողմից, որ գնալու է Թուրքիայի հետ մեկ պետության գաղափարով։ Երկու դեպքում էլ լինելու է ռազմական գործողություն Ալիևին պատժելու համար»։