«Ներկայացնում եմ հեռավար ուսուցման հետ կապված հիմնական հարթակները». Ժաննա Անդրեասյան
![]() ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ուսուցիչներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսուցման գործընթացը հիմնականում կազմակերպվելու է հեռավար եղանակով, ստորև ևս մեկ անգամ ներկայացնում եմ հեռավար ուսուցման հետ կապված հիմնական հարթակները, որ խրախուսվում են նախարարության կողմից, ուղեցույցները, առցանց դասընթացները և ռեսուրսները։ Նախարարությունը խրախուսում է երկու հիմնական հարթակի օգտագործում՝ Google Classroom և Microsoft TEAMS՝ ելնելով տեղեկատվական անվտանգության, ուսումնական գործընթացի առավել լիարժեք կազմակերպման գործիքների, անվճար լինելու հանգամանքից։ Google Classroom-ի վերաբերյալ առցանց դասընթացը պատրաստվել և ներկայացվել է դեռ օգոստոսին, բոլոր նյութերը հասանելի են, կարող եք դրանց ծանոթանալ այս հղմամբ՝ https://www.youtube.com/playlist… Օգոստոսին պատրաստվել և ներկայացվել է նաև մյուս հիմնական հարթակի՝ Մայքրոսոֆթ թիմսի վերաբերյալ առցանց դասընթացը՝ https://www.youtube.com/watch… Հեռավար դասերի կազմակերպման մանկավարժական մոտեցումների կարող եք հետևել առցանց այլ դասընթացով, որը նույնպես հասանելի է օգոստոս ամսից՝ https://www.youtube.com/watch… Հեռավար ուսուցման կազմակերպման ուղեցույցը հասանելի է այստեղ՝ https://drive.google.com/…/1Fqjd4Pj2kejJ9iksB4GOB0rBf…/view… Հեռավար ուսուցման նպատակով բազմաթիվ ռեսուրսներ և տեսադասեր հավաքված են հետևյալ հարթակներում՝ e-school.am Հեռավար ուսուցման կազմակերպման հետ կապված հարցերի պարագայում կարող եք դիմել՝ Հիշեցնեմ, որ դպրոցներում հեռավար կրթությունը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 09-Ն հրամանի համաձայն։ Հավելեմ, որ հեռահաղորդակության ոլորտի օպերատորների հետ համաձայնեցվել է կրթական մատչելի սակագին՝ հիմնական հարթակների անսահմանափակ օգտագործմամբ, որի մանրամասներն ուղարկվել են մարզերի և Երևանի կրթության վարչություններին»։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
