Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել Ստեփանակերտի վրա

429
Կիրակի, 08 նոյեմբերի, 2020 թ., 09:50
Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել Ստեփանակերտի վրա

Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։

Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։