Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ժնևի հանդիպումը կարող է չկայանա՞լ. «Հրապարակ»

333
Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 08:00
Ժնևի հանդիպումը կարող է չկայանա՞լ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Ժնևում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Հանդիպման առիթը նույնն է՝ պայմանավորվել հրադադարի ռեժիմը կյանքի կոչելու և բանակցությունների սեղանին վերադառնալու շուրջ, որը շարունակաբար խախտում է ադրբեջանական կողմը։ Հանդիպումից առաջ, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ «լայվով» հայտարարեց, թե արցախյան հարցն այլևս չունի դիվանագիտական լուծում, և կոչ արեց բոլորին զինվորագրվել ու գնալ ճակատ, մեկ այլ «լայվի» ընթացքում ասաց, որ մենք պատրաստ ենք «ցավոտ փոխզիջումների», ապա հաջորդ օրը հայտարարեց, թե ստուգում էր հանրային արձագանքները, մենք պետք է կռվենք հանուն ամեն մի սանտիմետր հողի։

ԱԳՆ-ից երեկ փորձեցինք մեկնաբանություն ստանալ՝ արդյոք վարչապետի այս հայտարարությունները չե՞ն հակասում ժնևյան բանակցությունների ոգուն, և արդյոք ակնկալվո՞ւմ է, որ այդ հանդիպումը կհանգեցնի հրադադարի։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ որևէ բան այս թեմայով չեն մեկնաբանում։ Հարցրինք՝ իսկ հանդիպումը կայանալո՞ւ է։ «Դա էլ չեմ մեկնաբանում»,- պնդեց խոսնակը։

Այսինքն՝ հանդիպումը կարող է չկայանա՞լ։ Նաղդալյանն ասաց՝ չգիտեմ, չեմ մեկնաբանում։ Երեկ երեկոյան նախարարը Երևանում էր՝ դեռ Ժնև չէր մեկնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: