Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Պատկերացնել, որ լինելու է միանգամից զրոյական հրադադար, կլինի ինքնախաբեություն». Հակոբ Բադալյան

261
Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ., 12:45
«Պատկերացնել, որ լինելու է միանգամից զրոյական հրադադար, կլինի ինքնախաբեություն». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկերացնել, որ լինելու է միանգամից զրոյական հրադադար, կլինի ինքնախաբեություն: Այն էլ այս մասշտաբի պատերազմի պարագայում: Ապրիլյան քառօրյայի ապրիլի 5-ի հրադադարից հետո անգամ մինչև մայիս հրադադարը պարբերաբար խախտվում էր մեծ և փոքր մասշտաբներով: Ըստ այդմ՝ պետք է, իհարկե, ամեն մի կրակոցի պարագայում պաշտոնապես ազդարարել, որ Բաքուն խախտում է հրադադարը, բայց հրադադարի հանրային-քաղաքական չափումը պետք է իրականացնենք կարծում եմ հետևյալով՝ խաղաղ բնակավայրերի հանդեպ գործողություն և մասշտաբային ռազմական գործողություններ: Դրանից հրաժարվում են, թե ոչ: Զգոնությունը որևէ դեպքում չկորցնելու մասին խոսելը կարծում եմ ընդհանրապես ավելորդ է»: