Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Պահենք ազգի միջուկը, մեր մշակութային ողնաշարը չջարդենք պատերազմում». Վարդ Սիմոնյան

336
Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ., 19:40
«Պահենք ազգի միջուկը, մեր մշակութային ողնաշարը չջարդենք պատերազմում». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խելամի՞տ է արդյոք, որ միայն Oպերայի և բալետի ազգային թատրոնից 11 հոգի ռազմաճակատ է մեկնել։ Իմ համեստ կարծիքով՝ ոչ․ տասնյակ տարիներ են պետք մի պրոֆեսիոնալ արտիստ ստեղծելու համար։ Մենք պետք է դողանք մեր մարդկային կապիտալի վրա, մշակութային մի գործիչը երբեմն 100 բանակի ուժ ու զորություն կարող է սփռել։ Ի սե՛ր Աստծո, պահենք ազգի միջուկը, մեր մշակութային ողնաշարը չջարդենք էս պատերազմում․․.»: