Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Կատալոնիայի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները

750
Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ., 14:00
Կատալոնիայի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է. «Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններն՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա»: