Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Առաջարկվում է՝ ԵԱՏՄ-ից ներմուծվող որոշ ապրանքներ ազատել հարկերից

297
Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 12:35
Առաջարկվում է՝ ԵԱՏՄ-ից ներմուծվող որոշ ապրանքներ ազատել հարկերից

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է նաև «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու» օրենքի նախագիծը։
Ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի՝ նախագծով առաջարկվում է, որ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ազատվեն ԵԱՏՄ անդամ երկրներից ՊՆ-ին, ԱԻՆ-ին և Առողջապահության նախարարությանը հանձնելու նպատակով ներմուծած ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների հարկային պարտավորություններից:
«Առաջարկվում է այս ապրանքների ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից, իսկ եթե տվյալ ապրանքը ենթակա է ակցիզային կամ բնապահպանական հարկով հարկման, ապա նաև՝ նշյալ հարկերից: Նպատակն է աջակցությունը դարձնել ավելի հասցեական և ավելի արդյունավետ»,- նշեց փոխնախարարը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց որոշման նախագիծը։