Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մինսկի խմբի ուղեղը մահացել է». Թուքիայի խորհրդարանի նախագահը վիրավորել է համանախագահներին

350
Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ., 23:10
«Մինսկի խմբի ուղեղը մահացել է». Թուքիայի խորհրդարանի նախագահը վիրավորել է համանախագահներին

Պատվիրակությամբ Բաքվում գտնվող՝ Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մուսթաֆա Շենթոփը ելույթ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանում և բազում մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։

Մեղադրական ակնարկներ է հնչեցրել նաև, իր ձևակերպմամբ, «Հայաստանին թև ու թիկունք եղողներին»՝ շեշտելով. «Նրանք պետք է կանգնեցնեն այս վտանգավոր խաղը։ Եթե Հայաստանին շարունակեն աջակցություն տրամադրել, ապա այն կսպառնա Կովկասի բոլոր երկրներին»։

Շենթոփը պախարակել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները, գրում է Ermenihaber-ը:

«ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի համանախագահությամբ գործող Մինսկի խումբը հարցը լուծելու փոխարեն անլուծելիության է դատապարտել: Մինսկի խումբը հարցը լուծելու համար մինչև այժմ իրական կամք չի ցուցաբերել»:

Թուրքիայի խորհրդարանի նախագահը չի խուսափել նույնիսկ ամենախիստ ձևակերպումներից,մասնավորապես ասելով. «Մինսկի խմբի ուղեղը մահացել է»: