Քննարկվում է ներառական կրթության համակարգը նախադպրոցական կրթության մեջ ներդնելու պլանը և ժամանակացույցը
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի նախագիծը: Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը պետք է ներդրվի մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը՝ համաձայն ՀՀ կառավարության հաստատած գործողությունների պլանի և ժամանակացույցի։ Համակարգի ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով նախագծով առաջարկվում է այն անցկացնել 2 փուլով։ Ըստ փուլերի մարզային ընդգրկվածությունը կազմվել է՝ հաշվի առնելով մարզերի բնակչության թիվն ու դպրոցական մակարդակում համընդհանուր ներառականությանն անցման տարիների փորձը: Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը նախատեսվում է ներդնել 2021-2022 թթ.-ին, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում էլ՝ 2022-2023թթ.-ին: Համաձայն նախագծի՝ 2021-2023թթ.-ի ընթացքում նախատեսվում է նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում, դրա գործիքակազմի, անհրաժեշտ փաստաթղթերի և ձևաթղթերի, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման մոդուլների մշակում, երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման նպատակով ֆինանսավորում, ներառման և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացների մշտադիտարկում, համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկության բարձրացում և այլն: Համակարգի ներդմանը նախորդելու է նախապատրաստական փուլ, որն իրականացնելու է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը: Այսպիսով, կստեղծվեն նախադրյալներ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման համար. կընդլայնվեն կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վաղ զարգացման հնարավորությունները: Նշենք, որ ներկայում նախադպրոցական հաստատություն չհաճախող երեխաների շարքում շատ են կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաները։ Գործող հաստատությունների ճնշող մեծամասնությունը ներառական չէ։ Կառավարությունը նախադպրոցական կրթության մատչելիությունը հռչակել է ծրագրային նպատակներից մեկը՝ ձգտելով, որ մինչև 2023 թ.-ը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասնի 70 տոկոսի: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
