Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու բանաձև է ներկայացվել

854
Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու բանաձև է ներկայացվել

Հանրապետական Թուլսի Գաբարդն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պահանջով բանաձևը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Բանաձևում նշվում է, որ Թուրքիան հակամարտություն է հրահրում Լեռնային Ղարաբաղում, ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, ինչպես նաև «Ալ-Քաիդա» և «ԴԱԻՇ» ահաբեկչական կազմակերպությունների գրոհայիններ է մատակարարում Ադրբեջան: Բացի այդ, բանաձևում ասվում է, որ ԼՂ հակամարտությանը մասնակցել են թուրքական օդային ուժերը, մասնավորապես՝ F-16 կործանիչները:

«Թուրքիան հակասում է ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը՝ բացահայտ աջակցելով Ադրբեջանի շարունակվող ռազմական ագրեսիային։ Եվ Թուրքիան այս ամենն անում է այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ն կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողություններն ու խնդիրը լուծել բանակցությունների ճանապարհով»,- ասված է բանաձևի տեքստում: