Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու․ ԻԻՀ ԱԳՆ

859
Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 14:35
Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու․ ԻԻՀ ԱԳՆ

«Իրանի տարածքի հանդեպ ցանկացած, նույնիսկ ոչ դիտավորյալ հարձակմանը կհետևի համարժեք պատասխան»,- այսօր հայտարարել է երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ հավելելով. «Սեփական քաղաքացիների անվտանգությունը այն գիծն է, որ իրանական կողմը չի կարող անցնել»:

Հայտնի է, որ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական կողմի արձակած անօդաչու թռչող սարքերն ու արկերն ընկել են Իրանի տարածք: