Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.

«Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունն օրինակ է ցանկացած հարևանի համար»․ Ալիև

717
Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ., 20:40
«Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունն օրինակ է ցանկացած հարևանի համար»․ Ալիև

Բաքուն կարծում է, որ ապագայում Լեռնային Ղարաբաղի տարածքում պետք է խաղաղ ապրեն հայկական և ադրբեջանական համայնքները: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մեր առաջարկը բխում է նրանից, որ ապագայում Լեռնային Ղարաբաղի տարածքում պետք է խաղաղ ապրեն և գոյակցեն հայկական ու ադրբեջանական համայնքերը,- ասել Է նա։
Նա նշել է, իբրև թե հայերն ու ադրբեջանցիները «խաղաղ են ապրում Ադրբեջանի այլ բնակավայրերում, այդ թվում՝ Բաքվում, որտեղ կա բազմահազարանոց հայկական համայնք, Ռուսաստանում, Վրաստանում, այլ երկրներում, որտեղ հայերն ու ադրբեջանցիներն ապրում և աշխատում են նույն գյուղում, և նրանց միջև ոչ մի հակասություն չի առաջանում»:
«Ինչու չի կարելի դրան հասնել մեզ մոտ։ Մենք դրան տրամադրված ենք, բայց, իհարկե, պետք է վերացվեն էթնիկ զտումների հետևանքները, և մեր բոլոր հարկադիր տեղահանվածները պետք է վերադառնան սեփական տները»,- հավելել է Ալիևը։
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի համար «կարմիր գիծը» Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է։
«Ինչ վերաբերում է «կարմիր գծերին», այդ մասին մենք հայտարարել ենք շատ հստակ, և Մինսկի խմբի համանախագահները լավ գիտեն այդ մասին. ոչ մի դեպքում Ադրբեջանը համաձայնություն չի տա Լեռնային Ղարաբաղի անկախությանը»,- ասել Է Ալիևը։
Հարցազրույցի ժամանակ նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է Ադրբեջանի համար և Մոսկվան շարունակում է առաջատար դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
«Այսօր Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են։ Մեր երկրների միջև փոխգործակցության մակարդակը կարող է օրինակ լինել ցանկացած հարևան երկրի համար։ Եվ վստահ եմ, որ երբ հակամարտության ռազմական փուլն ավարտվի, և մենք անցնենք քաղաքական կարգավորման, իսկ մենք պատրաստ ենք դա անել թեկուզ վաղը, եթե հայկական կողմը փորձի ուժով վերադարձնել այն, ինչ կորցրել է, և այն, ինչ իրեն չի պատկանում, ապա վստահ եմ, որ Ռուսաստանը կշարունակի առաջատար դեր խաղալ մեր տարածաշրջանի կայունացման գործում»,- ասել է Ալիևը։
«Ադրբեջանն ու Ռուսաստանը կապված են բարեկամության, համագործակցության, փոխըմբռնման բազմադարյա կապերով։ Եվ վստահ եմ, որ ոչ մի ուժ չի կարող դրա վրա ազդել։ Թեև մենք տեսնում ենք, որ տարբեր ուղղություններով փորձում են պառակտել, անվստահություն մտցնել մեր միջև։ Սակայն, շնորհիվ ևʹ ռուսական, ևʹ ադրբեջանական ղեկավարության հետևողական քաղաքականության, մենք ոչ միայն հետ չենք նահանջում, այլև առաջ ենք գնում»,- ասել Է Ալիևը։