Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«ԼՂ հակամարտության կողմերի միջև քաղաքական երկխոսությունը չի կարելի ձգձգել»․ Լավրով

835
Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ., 17:10
«ԼՂ հակամարտության կողմերի միջև քաղաքական երկխոսությունը չի կարելի ձգձգել»․ Լավրով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև բանակցային գործընթացի ձգձգումը ճիշտ չի լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Բանակցությունների ընթացքում մենք մտքեր փոխանակեցինք այն մասին, թե ինչպես առաջ շարժվել։ Դա չի նշանակում, որ բոլոր հարցերը կլուծվեն արագ և միաժամանակ։ Մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է գործընթաց, բայց ձգձգել քաղաքական բանակցային գործընթացի վերսկսումը, սխալ ենք համարում»,- ասել է նա։ Լավրովը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կհաջողվի փոխել իրավիճակը հակամարտության գոտում։