Դպրոցներում ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովված է. ԿԳՄՍՆ
![]() ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը և անվտանգության նկատառումներից ելնելով՝ սահմանամերձ որոշ բնակավայրերի ուսումնական հաստատություններն անցել են հեռավար ուսուցման։ «Հեռավար ուսուցման արդյունավետությունն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը քայլեր է ձեռնարկել սահմանամերձ համայնքներում սովորողներին տեխնիկական սարքավորումներով և ինտերնետ կապով ապահովելու ուղղությամբ: Մարզպետարանների գույքագրած կարիքներին համապատասխան՝ սարքավորումներ են տրվել դրա կարիքն ունեցող սովորողներին։ Բջջային կապի օպերատորների հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն՝ սահմանամերձ համայնքների սովորողները կապահովվեն նաև անվճար ինտերնետ հասանելիությամբ։ Հեռավար ուսուցումը կազմակերպվում է դպրոցների կողմից՝ համաձայն հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի և ուսումնական պլանի: Մյուս ուսումնական հաստատություններում կրթական գործընթացն իրականացվում է սահմանված ընթացակարգերով՝ առանց ընդհատումների: Հիշեցնենք, որ ուսումնական գործընթացն իրականացվում է համավարակի պայմաններում՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի 24-Ն հրամանով սահմանված սանիտարական կանոնները։ Դպրոցի անձնակազմի և սովորողների ընդհանուր թվի 10 տոկոս և ավելիի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքում դպրոցը ժամանակավորապես անցնում է հեռավար ուսուցման՝ դադարեցնելով առկա ուսուցման գործընթացը և վերադառնալով դրան դպրոցում գրանցված վարակի դեպքերում մեկուսացման և ինքնամեկուսացման ժամկետների ավարտից հետո։ ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում կրթության ոլորտի կազմակերպիչներին ցուցաբերել զգոնություն, պահպանել հակահամավարակային կանոնները, խստագույնս հետևել պաշտոնական լրահոսին և լիազոր մարմնի ցուցումներին»,- նշված է հաղորդագրության մեջ: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
