Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Զորակոչվածների կամ կամավորագրվածների վարկերի մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի

318
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 16:30
Զորակոչվածների կամ կամավորագրվածների վարկերի մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է. «Հայաստանի բանկերի միությունը, ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած հանդիպմանը քննարկել և որոշել է.

ռազմական դրությունով պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և ՉԵՆ արտացոլվի վարկային ռեգիստրում,

տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար ՉԵՆ կիրառվի»։