Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՀԱՊԿ-ը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

771
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 22:00
ՀԱՊԿ-ը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կոչ է արել անհապաղ վերսկսել հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասված է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նա լուրջ մտահոգություն է հայտնել զինված հակամարտության վերսկսման վերաբերյալ։
«Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթացին, որը վարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,-նշվում է հաղորդագրության մեջ: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով: