Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Ռուսաստանում կոչ են արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

626
Կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ., 12:40
Ռուսաստանում կոչ են արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն կրակը և նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Նման կոչով է հանդես եկել ՌԴ Դաշնային խորհրդի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:
Նա ընդգծել է, որ ոչ մի հակամարտություն չպետք է լուծվի ռազմի դաշտում: Նա նաև հիշեցրել է, որ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար գոյություն ունի Մինսկի խումբ։
2020թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության բնակավայրերը գնդակոծվել են։ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք հանդես են գալիս հակամարտության կողմեր, իրավիճակի սրման վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել, գրում է Lenta-ն։