3 ոսկե մեդալ՝ Բալկանյան երկրների առաջնությունից
![]() Հայ աթլետները հիանալի են հանդես եկել Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կայացած՝ Բալկանյան երկրների առաջնությունում՝ նվաճելով 3 ոսկե մեդալ և սահմանելով ռեկորդային ցուցանիշներ։ Բացի մեդալներից, հայ աթլետները սահմանել են նաև ազգային և անձնական ռեկորդներ։ Մասնավորապես, Ալեքսանդր Դոնիկյանը 10.44 վրկ արդյունքով 100 մ վազքում սահմանել է Հայաստանի ռեկորդ՝ առաջնությունում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ Ռազմիկ Մկրտչյանը, չնայած 100 մ և 200 մ վազքում մրցանակային տեղեր չի զբաղեցրել, սակայն բարելավել է անձնական ցուցանիշները՝ գրանցելով համապատասխանաբար 10.96 վրկ և 21.89 վրկ արդյունք։ Իրենց անձնական ցուցանիշները բարելավել են նաև Արման Հակոբյանը՝ 1500 մ վազքում գրանցելով 3:58.07 արդյունք, և Ռոման Ալեքսանյանը, որը 800 մ վազքում գրանցել է 1:52.70 արդյունք։ ![]() ![]() ![]() |

Մահացել է «Ուրարտուի» սան Վահան Պետրոսյանը
120Երեկ, 15:42
Կատարը մտադիր է անցկացնել կանանց աշխարհի առաջին ակումբային առաջնությունը
54912.01.2026, 22:06
«Բարսելոնա»-ն հաղթել է «Ռեալ»-ին և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)
35612.01.2026, 01:06
«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում կմրցի «Բարսելոնայի» հետ
76109.01.2026, 12:50
«Օլիմպիական խաղերում ունենք դահուկորդներ, որոնք կառավարության կողմից ոչ մի լումա չեն ստանում». Պեդրո Զարոկյան (լուսանկար)
21807.01.2026, 21:18
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
17307.01.2026, 16:24



