«Պատասխանը ոչ միայն անբավարար էր, այլև չի նշվել հստակ թիվ». օգտատերը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
![]() Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ուսուցիչների աշխատավարձի վերաբերյալ օգտատեր Վանիկ Կարապետյանը հարց է ուղղել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին. «Խնդրում եմ հստակ ասել՝ կրթության համակարգում քանի՞ աշխատող է ստանում ամսական կտրվածքով նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ: Օրինակ՝ ամսական 25 հազար դրամ, 30 հազար դրամ, 40 հազար դրամ և այլն: Գրավոր հարցում էի արել, սակայն պատասխանը ոչ միայն անբավարար է եղել, այլև չի նշվել որևէ հստակ թիվ կամ քանակ. ինչո՞ւ»: Պատասխանելով հարցին՝ փոխնախարարը նկատել է, որ «եթե հարցը լիներ հստակ, ապա պատասխանը կլիներ հստակ». «Կրթական համակարգում նվազագույն աշխատավարձից ցածր ստացող աշխատողների թիվը հարցեր է առաջացնում՝ կրթական ո՞ր մակարդակի մասին է խոսքը՝ մանկապարտեզների, դպրոցների, քոլեջների, ուսումնարանների, բուհերի, մենք խոսում ենք տասնյակ հազարավոր մարդկանց մասին: Եվ աշխատավարձի չափի մասով հիմնական լիազոր մարմնին պետք է դիմել, կարծում եմ՝ դա Պետական եկամուտների կոմիտեն է»,- ասել է նա: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
