Մասնավոր դպրոցներում դասերն անցկացվելու են ամեն օր, իսկ պետական դպրոցներում՝ օրումեջ․ «Ժողովուրդ»
![]() Այսօրվանից բացվող ուսումնական հաստատություններում աշակերտները դասերին կմասնակցեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները, դասարաններն ամեն օր՝ դասերից առաջ ու հետո, կախտահանվեն: Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն երկու հերթով, առավելագույնը 20 աշակերտով։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրապետության մասնավոր դպրոցներում դասերն անցկացվելու են ամեն օր, իսկ պետական դպրոցներում՝ օրումեջ։ Այս թեմայի շուրջ օրաթերթը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ ծնողներից։ Հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որտեղից, ի պատասխան մեր հարցմանը, նշեցին. «Պետական դպրոցներում երեխաների քանակը 36 է, իսկ մասնավոր դպրոցներում՝ մինչև 20 է հասնում նրանց թիվը։ Սա է պատճառը, որ մասնավոր դպրոցների սաներն ամեն օր հնարավորություն ունեն հաճախելու դպրոց»։ Բացի այս, նախարարությունից փոխանցեցին, որ ուսումնական պլանով ոչ պետական դպրոցների պարագայում նույնպես սահմանված է վեցօրյա ռեժիմ, որոշակի փոփոխություններ լինում են՝ պայմանավորված երկարօրյայի հետ։ Բայց ինչպես ասում են, ԿԳՄՍ-ն այս կազմակերպչական հարցում ևս թերացել է։ Թե ինչ քաոս է սպասվելու հանրակրթական ոլորտում, ցույց կտա ժամանակը»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
