«Տարրական գիտելիքներ չունե՛ք», «չե՛մ թողնի՝ խոսեք». թեժ բանավեճ՝ Սամսոնյանի և Ղազարյանի միջև
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում քննադատեց ԿԳՄՍ նախարարության կրթական նոր չափորոշիչները: Հարցազրույցի ընթացքում հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը և Անի Սամսոնյանն սկսեցին բանավիճել թեմայի վերաբերյալ: «Դուք տարրական գիտելիքներ չունեք այդ ոլորտի մասին»,- դիմելով Սամսոնյանին՝ ասաց Պ. Ղազարյանը: Նա եթերի ընթացքում ցանկանում էր Սամսոնյանին «նվիրել» ԿԳՄՍՆ-ի ուղեցույցը չափորոշիչների վերաբերյալ, փոխարենը պատգամավորը հայտնեց, որ կարդացել է ուղեցույցը: Սամսոնյանի հարցին, թե «կթողնե՞ք ես խոսեմ», Ղազարյանն արձագանքեց. «Չէ, չեմ թողնի»: «Պարո՛ն Ղազարյան, Դո՞ւք եք իմ հյուրը, թե՞ ես եմ Ձեր հյուրը»,- փոխարենը ասաց ԼՀԿ-ական պատգամավորը: Հաղորդավարը հյուրին մեղադրեց սուտ տեղեկություններ տարածելու մեջ: Պատգամավոր Անի Սամսոնյանն էլ իր հերթին կրկին հայտարարեց, որ Ղազարյանի էմոցիոնալ պահվածքը ապացուցում է, որ վերջինը կողմնակալ է. կա շահերի բախում, քանի որ նրա կինը՝ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ փոխնախարարն է և ներգրավված է կրթական չափորոշիչների աշխատանքներում: Ի պատասխան՝ Ղազարյանն ասաց. «Ի՞նչ կապ ունի կինը: Ուզում ա՝ հորեղբորս տղեն լինի»: Մանրամասները՝ տեսանյութում: |
«ԵՄ դեսպանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը». Փեթեր Սթանո
3312:24Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3912:00«Որևէ փաստ ունե՞ք, որ տավուշյան շարժումն ուղղորդում է Ռուսաստանը». լրագրողը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
5811:36ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:18ՑԱՀԱԼ-ը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետը
14311:00«Ինչո՞ւ Նիկոլը (դեռ) դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից»․ Աշոտյան
7010:48