«Դպրոցների վերաբացման վերաբերյալ». Անժելա Կժդրյան
![]() ԿԳՄՍ նախարարի մամուլի նախկին խոսնակ, ԱՀԿ ռիսկերի հաղորդակցության խորհրդատու Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում վերաբացվում են դպրոցները։ Դպրոցների վերաբացման վերաբերյալ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակն անցկացրել է առողջապահության և կրթության ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում, որի արդյունքում առանձնացվել են հետևյալ կետերը․ • Չնայած այն հանգամանքին, որ երեխաները կարող են վարակվել #Covid19-ով և փոխանցել վիրուսը, սակայն նրանց մոտ վարակը մեծամասամբ ընթանում է թեթև կամ ասիմպտոմ ձևով, մինչդեռ կրթության գործընթացի ընդհատումը նրանց վրա բացասաբար է անդրադառնում ոչ միայն կրթական, այլև առողջապահական տեսանկյունից՝ ազդելով նրանց հոգեկան առողջության և սոցիալական զարգացման վրա։ • Դպրոցները վերաբացելիս կարևոր է պահպանել հետևյալ կանոնները՝ ✔️ Covid-19-ի ստեղծած իրականությունը մեզ պարտադրում է դպրոցներն ապահովել ձեռքերի հիգիենայի ապահովման միջոցներով, ստեղծել ֆիզիկական հեռավորության պահպանման համար անհրաժեշտ պայմաններ, կրել դիմակներ և մնալ տանը, եթե հիվանդության նախանշաններ կան։ ✔️ Ռիսկային գոտում գտնվող ուսուցիչների և առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար հատուկ քաղաքականություն և մոտեցումներ են անհրաժեշտ։ ✔️ Հեռավար ուսուցման կազմակերպումը կարող է փոխարինել առկա ուսուցմանը, եթե դպրոցները կրկին ժամանակավորապես փակելու անհրաժեշտություն առաջանա։ Դրանք կարող են այլընտրանք դառնալ ռիսկային գոտում գտնվող ուսուցիչների ու երեխաների համար, և կարող են լրացնել դպրոցում իրականացվող դասերը, եթե կարիք լինի։ Հայտարարությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ մեկնաբանությունների բաժնում տեղադրված հղմամբ։ Բոլորիդ բարի «սեպտեմբերի 1», առո՛ղջ եղեք»։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
