«Մարդուն շարունակում են ենթարկել ստորացուցիչ ծաղրուծանակի նեղ խմբային նպատակների համար». Վահրամ Թոքմաջյան
![]() Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ անդրադարձել էի մի հոլովակի, որում ուսուցչուհին վիրավորում է սովորողներին։ Գիտեի, որ հոլովակը հին է։ Հասկանալի է, որ այն շրջանառվում է ԿԳՄՍ դեմ ծավալված ոչ բովանդակային, կեղտոտ արշավի շրջանակներում։ Պարզվեց. Ա. հոլովակը երեք տարվա վաղեմության է։ Բ. Բազմաթիվ հատվածներ մոնտաժված են ու հանրությանն է ներկայացված «ձեռնտու» տարբերակը։ Գ. Ուսուցչուհին այլևս չի աշխատում դպրոցում։ Ստացվում է, որ մարդուն շարունակում են ենթարկել ստորացուցիչ ծաղրուծանակի, հոգեբանական ծանր ճնշման՝ նեղ խմբային նպատակների համար։ Ուսուցչուհուն ճանաչող մարդկանցից ես ստացել եմ նամակներ։ Մենք պատրաստ ենք տրամադրել իրավական խորհրդատվություն, աջակցություն, եթե ուսուցչուհին ցանկություն կունենա գնալ այդ ուղով։ Նա ամուսնացած է, ունի երեխաներ։ Պատրաստ ենք նաև գործընկեր հոգեբանների միջոցով աշխատել երեխաների հետ։ Բուլինգի դեմ բուլինգով չեն պայքարում։ Իսկ կեղտոտ արշավականները վաղ թե ուշ պատասխան են տալու»։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
