Ուզում եք հոգ տանել երեխաների մասի՞ն՝ թույլ տվեք նրանց կեղտոտվել
![]() Կեղտի ու միկրոբների ազդեցությունն օգնում է երեխայի իմունային համակարգի ամրապնդմանը: Փիլիսոփայության դոկտոր, գիտնական Ջեք Հիլբերթն, ով Չիկագոյի համալսարանում ուսումնասիրում է միկրոբային էկոհամակարգերը, ով նաև 2 երեխաների հայր է, ուսումնասիրել է վնասակար միկրոբների ազդեցությունը փոքրիկների օրգանիզմի վրա: Հետազոտության արդյունքները նա հրապարակել է «Նոր Անգլիա» բժշկական ամսագրում: Արդյունքները միանգամայն հուսադրող են այն ծնողների համար, ովքեր մշտապես տառապում են այն մտքից, որ իրենց երեխայի ձեռքերը կարող են կեղտոտվել, նա կարող է խմել ուրիշի բաժակից կամ բերանը տանել կեղտոտ առարկաներ: «Պարզվել է, որ այս իրավիճակների մեծ մասն իրականում օգտակար է: Օրինակ, եթե երեխայի ծծակն ընկնի գետնին, և դուք այն ուղղակի վերցնեք ու դնեք նրա բերանը, կամ մեկ անգամ ծծեք ու նոր տաք, դրանով իրականում կնպաստեք նրա իմունային համակարգի ամրապնդմանը»,- ասվում է նրա աշխատության մեջ: Ավելին, նա պնդում է, որ առավել մտահոգիչ է ծայրահեղության աստիճանի մաքրությունն ու ախտահանումը, որն ավելի ու ավելի շատ է հանդիպում ժամանակակից աշխարհում: «Իհարկե, ճիշտ է ձեռքերը լվանալը, երբ չորսբոլորը վիրուսներ են, բայց եթե շոյում են շանն, իսկ շունը լպստում է նրանց դեմքը, դա լավ է: Իրականում դա կարող է շատ օգտակար լինել երեխայի համար»,- ասել է գիտնականը: Հիլբերթը պատմել է, որ մեր օրգանիզմում ինֆեկցիայի դեմ պայքարող նեյտրոֆիլային բջիջներն անգործության դեպքում դառնում են «տրտում» ու «հակաբորբոքային»: Այսպիսով, առանց միկրոբների փոքր քանակության, որոնց դեմ նրանք ամեն օր «ձեռքի հետ» պայքարում են, այս նեյտրոֆիլները դառնում են «պայթյունավտանգ, երբ վերջապես գտնում են միկրոբներ»: Սա էլ հենց հարուցում է էկզեմա, ասթմա, սննդային ալերգիա: Հիլբերթը նաև պատասխանել է մի քանի տարածված հարցերի Պե՞տք է արդյոք ախտահանիչով ախտահանել երեխաների ձեռքերը Արդյո՞ք կարելի է գետնին ընկած ինչ-որ բան ուտել, եթե այն գետնին մնացել է 5 վայրկյանից ավելի Իրականում միկրոբներին կես վայրկյանն էլ է բավական սննդին կպչելու համար: Այստեղ կարևոր է այն, թե որքան է կեղտոտված այն մակերեսը, որի վրա ընկել է ուտելիքը: Իրականում տների մեծ մասում մաքրության աստիճանը դա թույլ է տալիս: |

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
18602.09.2026, 20:06
«Քարսիթների չօգտագործման հետևանքները». Դավիթ Թումասյան (տեսանյութ)
16631.08.2026, 22:12
««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
46221.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
16219.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
19318.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
15018.08.2026, 11:18
